հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՌԴ նախագահը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

ՌԴ նախագահը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով։ 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ 

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», - նշված է ՌԴ նախագահի հրամանագրում։ 

 

  • Կիսվել: