երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռաֆայել Վարանը որոշել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

Ռաֆայել Վարանը որոշել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը որոշել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

30-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է քիչ խաղաժամանակից, որը ստանում է հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմում։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայել Վարանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 14 հանդիպման, խփել է 1 գոլ։

Ռաֆայել Վարանը 2011-2021 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։

  • Կիսվել: