շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռաֆայել Վահանյանը կհանդիպի առաջատարի հետ. շախմատի վետերանների ԱԱ

Ռաֆայել Վահանյանը կհանդիպի առաջատարի հետ. շախմատի վետերանների ԱԱ

Իտալիայում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում այսօր կկայանա նախավերջին՝ 10-րդ տուրը:

65-ից բարձր տարիքային խմբի կենտրոնական պարտիայում մրցաշարի միանձնյա առաջատար Դանիել Կամպորան կհանդիպի Ռաֆայել Վահանյանի հետ: Արգենտինացի գրոսմայստերն այժմ ունի 7,5, իսկ մեր շախմատիստը՝ 7 միավոր: Հաղթելու դեպքում Ռաֆայել Վահանյանը չեմպիոն դառնալու լուրջ հայտ կներկայացնի:

50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող Արտաշես Մինասյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և այժմ զբաղեցնում է 8-րդ տեղը: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նա պետք է անպայման հաղթի մնացած երկու տուրերում: Այսօր Արտաշես Մինասյանը կհանդիպի անգլիացի հայտնի շախմատիստ Մայքլ Ադամսի հետ:

Այս խմբի մեր երկրորդ մասնակիցը՝ Աշոտ Նադանյանը, 5,5 միավորով գտնվում է 22-րդ հորիզոնականում: Առաջին տասնյակ մտնելու համար նրան նույնպես պետք են հաղթանակներ: Նրա առաջիկա մրցակիցը հնդիկ Դևակի Պրասադն է:

  • Կիսվել: