երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռաֆայել Նազարյանն ավարտում է աշխատանքը «Արարատ»-ում

Ռաֆայել Նազարյանն ավարտում է աշխատանքը «Արարատ»-ում

 Ռաֆայել Նազարյանն ավարտում է իր աշխատանքը Երևանի «Արարատ»-ում:

Այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի և մարզչի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:

Նրա հետ միասին ակումբից հեռանում են մարզչական շտաբի անդամներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը և Նիկոլայ Սարգսյանը:

Մինչ նոր գլխավոր մարզչի նշանակումը թիմը կաշխատի «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Ռաֆայել Նազարյանին ու իր մարզչական շտաբին կատարած աշխատանքի համար և մաղթել է հաջողություններ հետագա կարիերայում:

  • Կիսվել: