շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քյոլնը հաղթեց գավաթային խաղում, Ադամյանը՝ գոլի հեղինակ

Քյոլնը հաղթեց գավաթային խաղում, Ադամյանը՝ գոլի հեղինակ

Գերմանիայի գավաթի 2023/24 մրցաշրջանի առաջին փուլի շրջանակում «Քյոլնը» մրցակցի հարկի տակ 1-3 հաշվով հաղթեց «Օսնաբրուկին»։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով։ Թիմերը հաղթողին որոշեցին լրացուցիչ 30 րոպեների ընթացքում։ Հյուրերի կազմում հանդիպման 53-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով լրացուցիչ ժամանակում դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը։

  • Կիսվել: