հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քոնոր Մաքգրեգորը վերադառնում է

Քոնոր Մաքգրեգորը վերադառնում է

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտնել է ութանկյուն վերադառնալու մասին։ 35-ամյա իռլանդացի մարտիկը տեսաուղերձում շնորհավորել է Ամանորը և նշել է, որ կմենամարտի ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ։

Մենամարտը կկայանա 2024թ․ հուլիսի 29-ին Լաս Վեգասում։

Մաքգրեգորն իր առաջիկա մենամարտը անվանել է «Բոլոր ժամանակների մեծագույն վերադարձ»։

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։

Իռլանդացին MMA-ում անցկացրել է 28 մենամարտ ու տարել 22 հաղթանակ։

  • Կիսվել: