շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քանի մարզիկ դառնա Օլիմպիական չեմպիոն, այնքան նրանց անունով մարզադպրոցներ կկառուցվեն. Փաշինյան

Քանի մարզիկ դառնա Օլիմպիական չեմպիոն, այնքան նրանց անունով մարզադպրոցներ կկառուցվեն. Փաշինյան

Հայաստանցի քանի մարզիկ դառնա Օլիմպիական չեմպիոն, այնքան մարզադպրոց կկառուցվի Հայաստանում՝ նրանց անուններով: Այս մասին այսօր  ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ես անձամբ խոստացել եմ, որ բոլոր այն մարզիկների անունով, որոնք կդառնան Օլիմպիական չեմպիոն, Հայաստանում մարզադպրոց կհիմնվի՛՛,-նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ Գյումրին սպորտային մայրաքաղաքն է. ՛՛Եվ ես խոստանում եմ՝ առաջիկա Օլիմպիական խաղերում քանի գյումրեցի նվաճի ոսկե մեդալ, մենք այդքան նոր անվանական մարզադպրոց կկառուցենք՝ ամբողջությամբ բյուջեի հաշվին՛՛:

Վարչապետը հիշեցրեց, որ հիմա Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց է կառուցում կառավարությունը: Այն այնպիսի ստանդարտով է կառուցվում, որ նույնիսկ հնարավոր լինի հյուրընկալել միջազգային մրցաշարեր:

Փաշինյանը հայտնեց՝ Արթուր Ալեքսանյանին խոստացել է՝ եթե նա մի անգամ էլ դառնա Օլիմպիական չեմպիոն, Շիրակի մարզի այլ բնակավայրում կամ այլ մարզում կլինի ևս մեկ մարզադպրոց՝ Արթուր Ալեքսանյանի անվամբ:

 

  • Կիսվել: