շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Փյունիկը» վերադարձել է Երևան

«Փյունիկը» վերադարձել է Երևան

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Նորվեգիայից վերադարձել է Երեւան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Փյունիկին» Նորվեգիայից Հայաստան տեղափոխող օդանավը շարժիչի անսարքության պատճառով օգոստոսի 11-ին արտակարգ վայրէջք էր կատարել Օսլոյում: Թիմը փոխել էր օդանավը եւ վերադարձել է հայրենիք։

«Փյունիկը» Նորվեգիայում անցկացրել էր Կոնֆեդերացիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Բուդյո-Գլիմտի» հետ եւ պարտվել 0:3 հաշվով:

Պատասխան խաղը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 17-ին։

  • Կիսվել: