շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Փյունիկը» պատասխան խաղում էլ հաղթեց «Կալմարին» եւ դուրս եկավ երրորդ փուլ

«Փյունիկը» պատասխան խաղում էլ հաղթեց «Կալմարին» եւ դուրս եկավ երրորդ փուլ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում մրցեց շվեդական «Կալմարի» հետ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արտակ Դաշյանի եւ Հովհաննես Հարությունյանի գոլերի շնորհիվ։

Առաջին խաղում երեւանյան թիմը նույնպես հաղթել էր 2:1 հաշվով։

«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի նորվեգական «Բուդյո-Գլիմտի» եւ չեխական «Բոհեմիանսի» դիմակայության հաղթող։ Առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է «Բուդյո-Գլիմտը»։

 

  • Կիսվել: