կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Փյունիկը» մեկնել է Նորվեգիա

«Փյունիկը» մեկնել է Նորվեգիա

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» մեկնել է Նորվեգիա։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Բուդյո-Գլիմտի» հետ։

Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հանդիպումը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ։

Նորվեգիայում անցկացվելիք հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Իոն Օրլիչը, նրան կօգնեն Անատոլիե Բասիուլը եւ Վադիմ Ռոսչան։ Չորրորդ պաշտոնյան կլինի Ռոման Ժիտարին։

  • Կիսվել: