«Փյունիկը» մեկնեց Ալմաթի
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Ալմաթի (Ղազախստան)։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորախ թիմը կմրցի ղազախական «Օրդաբասիի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։ Պատասխան խաղը Երեւանում օգոստոսի 15-ին է։
Որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» (1:2, 3:1):
«Օրդաբասին» պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժին»։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Դիֆերդանժը»։ Պատասխան խաղում ղազախական թիմը ավելացված ժամանակում հաղթել էր 4:3 հաշվով, հետխաղային 11-մետրանոցներով՝ 4:3։
Եթե «Փյունիկին» հաջողվի որակավորման երրորդ փուլի երկու խաղի արդյունքում առավելության հասնել ղազախական «Օրդաբասիի» նկատմամբ, ապա որակավորման եզրափակիչ փուլում կմրցի Եվրոպայի լիգայի որակավորման կիսաեզրափակիչ փուլի «Ցելիե» (Սլովենիա) - «Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա) զույգի պարտվողի հետ:
Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին Հայաստանում, պատասխան խաղը՝ օգոստոսի 29-ին դրսում: