երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

«Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Այսօր մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրը: Առաջին խաղում ԲԿՄԱ-ն սեփական դաշտում ընդունեց մրցաշարի առաջատար «Փյունիկին»:

Դաշտի տերերը չնայած 10-րդ րոպեին բացեցին հաշիվը, սակայն այդ առավելությունը պահպանեցին ընդամենը 5 րոպե, քանի որ փյունիկցիներն անկյունային խաղարկումից վերականգնեցին հավասարությունը: Հետո հյուրերը ևս երկու գոլ խփեցին և ընդմիջման գնացին երկու գնդակի առավելությամբ: Երկրորդ խաղակեսի սկզբին առաջատարը չորրորդ անգամ գրավեց երիտասարդ ֆուտբոլիստներով կազմված թիմի դարպասը: Դրանից հետո խաղի հաշիվը մնաց անփոփոխ՝ 1:4:

«Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակեց 42 միավոր և 10-ով առաջ պոկվեց 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»: ԲԿՄԱ-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց միևնույն հաշվով (նախորդը «Արարատ-Արմենիայից») և այժմ 16 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

Վաղը կկայանա տուրի կենտրոնական խաղը: Երրորդ տեղում ընթացող «Նոան» իր հարկի տակ կընդունի 2-րդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիային»

  • Կիսվել: