ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Փյունիկը» ՀՖՖ նախագահի ընտրությունում կքվեարկի Արաս Օզբիլիսի օգտին

«Փյունիկը» ՀՖՖ նախագահի ընտրությունում կքվեարկի Արաս Օզբիլիսի օգտին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրությունում կաջակցի Արաս Օզբիլիսին։ Այդ մասին ասուլիսում հայտնեց «Փյունիկի» սեփականատեր եւ նախագահ Արթուր Սողոմոնյանը։

«Օզբիլիզը «Այաքսի» շատ լավ դպրոց է անցել, զրուցել ենք նրա հետ, երբ «Փյունիկում» էր խաղում, նա շատ հետաքրքրված է, անտարբեր չէ հայկական ֆուտբոլին։ Նա իր ընտանիքին Հոլանդիայից տեղափոխեց Հայաստան։ Դա նույնպես ողջունելի է։

Կազմակերպչական փորձի համար ժամանակ կպահանջվի։ Բայց մենք պատրաստ ենք օգնել նրա։ Նրա պատասխանատվության զգացման հարցում էլ կասկած չունեմ։

Վստահ ենք, որ Օզբիլիզի ընտրվելու դեպքում իրավիճակը դեպի լավը կփոխվի։ «Փյունիկը» միանշանակ կքվեարկի Արաս Օզբիլիսի օգտին»,- նշեց Արթուր Սողոմոնյանը։

ՀՖՖ նախագահի հերթական ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ն։ Պաշտոնին հավակնում են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը եւ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Օզբիլիսի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Ուրարտուն», Մելիքբեկյանի թեկնածությունը՝ Երեւանի «Անի» ֆուտբոլային ակումբը, որի նախագահն է Խորեն Հովհաննիսյանը։

  • Կիսվել: