«Փյունիկը» արտագնա խաղում հաղթեց Ղազախստանի չեմպիոնին, «Արարատ-Արմենիան» պարտվեց Երևանում
Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու գավաթակիր «Արարատ-Արմենիան» անցկացրին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները:
«Արարատ-Արմենիան» Երևանի «Հանրապետական» ստադիոնում մրցեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ: Հավասար պայքարում անցած խաղում հյուրերը 89-րդ րոպեին խփած գոլով հաղթանակ կորզեցին:
Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկն» էլ հյուրընկալվելիս դիմակայության առաջին խաղում 1-0 հաշվով հաղթեց ղազախական «Օրդաբասիին»: Միակ գոլը 56-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն: