երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Փյունիկն» ու «Արարատը» խաղացին ոչ ոքի

«Փյունիկն» ու «Արարատը» խաղացին ոչ ոքի

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում փոխչեմպիոն «Փյունիկն» Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում ընդունեց «Արարատին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց «Արարատի» նիգերիացի հարձակվող Իբեհ Ռանսոմը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց բրազիլացի կիսապաշտպան Լւոկաս Վիլելայի գոլի շնորհիվ 7-րդ րոպեին։

«Փյունիկը» 4 միավորով առաջինն է, «Արարատը» ունի 1 միավոր եւ 8-րդն է։

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 1:1

Լուկաս Վիլելա, 7 - Իբեհ Ռանսոմ, 5, 11մ

Օգոստոսի 5

«Վան» - «Շիրակ»՝ 1:0

Կրիստոփեր Բոնիֆեյս, 47

Օգոստոսի 4

ԲԿՄԱ - «Նոա»՝ 1:0

Գեւորգ Տարախչյան, 90, 11մ

Օգոստոսի 7

«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 18:00

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 20:00

  • Կիսվել: