երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Փյունիկի» ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյում

«Փյունիկի» ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյում

Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո երևանյան ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ակումբը խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հետաձգել Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը։

ՀՖՖ-ն բավարարել է «Փյունիկի» խնդրանքը․ խաղը հետաձգվել է։

 

  • Կիսվել: