երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Փյունիկի» ֆուտբոլիստներին տեղափոխող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյում

«Փյունիկի» ֆուտբոլիստներին տեղափոխող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյում

Օդանավի շարժիչի խափանման պատճառով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիկներին ու Նորվեգիա մեկնած պատվիրակությանը Բուդյոյից Երևան տեղափոխող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի օդանավակայանում։ Այս մասին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։
 
«Անձնակազմը էվակուացվել է։ Այս պահին մարզիկները գտնվում են Օսլոյի օդանավակայանին մոտ հյուրանոցում»,– հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից։
Թե երբ հնարավորություն կլինի վերադառնալ Հայաստան, դեռևս հայտնի չէ։
 
Այդ իսկ պատճառով «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 14-ին, հետաձգվել է։
 
Նշենք, որ «Փյունիկ» ՖԱ-ի անձնակազմը վերադառնում էր Նորվեգիայից, որտեղ անցկացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպումը «Բուդյո-Գլիմտի» հետ։

  • Կիսվել: