կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Փյունիկ»-ը թեկնածու չի առաջադրի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում

«Փյունիկ»-ը թեկնածու չի առաջադրի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը որոշում է կայացրել չառաջադրել թեկնածու դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

«Ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը կանցկացնի մամուլի ասուլիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ:

Արթուր Սողմոնյանը հանդես կգա մի շարք հայտարարություններով, նաև գնահատական կտա ՀՖՖ ներկայիս ղեկավարության գործունեությանը իրենց պաշտոնավարման ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: