շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
«Փյունիկ»-«Ցելյե»՝ 1-0. Կոնֆերենցիաների լիգա

«Փյունիկ»-«Ցելյե»՝ 1-0. Կոնֆերենցիաների լիգա

Հայաստանի ու Սլովենիայի չեմպիոնների առաջին հանդիպումը, որը կայացավ «Հանրապետական» ստադիոնում ավարտվեց «Փյունիկի» նվազագույն հաշվով հաղթանակով: 59-րդ րոպեին աչքի ընկավ Սանի Բուհարին: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Սլովենիայում: Դիմակայության հաղթողը կնվաճի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր:

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայից, որի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Մինսկի «Դինամոյին» (0-0, 0-1) և պայքարը շարունակում է Կոնֆերենցիաների լիգայում։ Որակավորման նախորդ երկու փուլերում Հայաստանի 16-ակի չեմպիոնը հաղթահարել է հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» (1-2, 3-1) ու Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիի» (1-0, 1-0) արգելքները:

  • Կիսվել: