հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
PUBG Mobile-ի Հայաստանի գավաթը BX Brothers թիմինն է. ավարտվել է PUBG Mobile-ի Հայաստանի գավաթի առաջնությունը

PUBG Mobile-ի Հայաստանի գավաթը BX Brothers թիմինն է. ավարտվել է PUBG Mobile-ի Հայաստանի գավաթի առաջնությունը

Ավարտվել է PUBG Mobile-ի Հայաստանի գավաթի առաջնությունը. հաղթող թիմը կմասնակցի որակավորումների տարածաշրջանային փուլին։

PUBG Mobile գավաթ 2023-ն իրականացվել է Team Telecom Armenia-ի, Հայաստանի կիբերսպորտի ֆեդերացիայի և ArLeAM ընկերությունների համագործակցությամբ։

Երկու օր տևած որակավորման առցանց փուլին մասնակցել են 30 թիմեր, որոնցից միայն 16-ին է հաջողվել հասնել եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Team Telecom Armenia-ում՝ օֆլայն ձևաչափով։ Մի քանի ժամ տևած համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց BX Brothers-ը՝ ստանալով տարածաշրջանային, իսկ հաջողելու դեպքում՝ նաև Ռումինիայի Յաշի քաղաքում անցկացվելիք World Esports Championship 2023-ին մասնակցելու հնարավորություն:

«PUBG Mobile-ը Հայաստանում ամենամեծ տարածում և ճանաչում ունեցող խաղերից է: Այս մրցաշարը Կիբերսպորտի ֆեդերացիան անցկացնում է արդեն երկրորդ անգամ, և օրեցօր զգում ենք մեծ հետաքրքրվածություն։ Մենք ցանկանում ենք օգնել հնարավորինս մեծ թվով հայ կիբերմարզիկների հանդես գալ ու կառուցել իրենց ապագան կիբերսպորտի համաշխարհային հարթակներում»,- ամփոփելով գարնանային մրցաշարի արդյունքները՝ նշեց Հայաստանի կիբերսպորտի ֆեդերացիայի նախագահ Սմբատ Սիրադեղյանը։

Մրցույթի օրը որոշվեց նաև մրցաշարի լավագույն խաղացողը, որին Team Telecom Armenia-ն նվիրեց առցանց խաղերի չափանիշներին համապատասխան սմարթ հեռախոս, իսկ հաղթող թիմի բոլոր անդամներին՝ Cosmo փաթեթի մեկ տարվա անվճար բաժանորդագրություն։
«Առցանց խաղերը ինտերնետի համար ամենաբարդ քննությունն են, քանի որ դրա անգամ ամենաչնչին տատանումը կարող է ազդել խաղի արդյունքի վրա։ Որպես թիմային խաղերին աջակցող ու Հայաստանում 25 Գբ/վ թողունակությամբ ինտերնետ ցանց ունեցող միակ ընկերություն՝ մենք որոշեցինք PUBG Mobile-ի գավաթի եզրափակիչն անցկացնել մեզ մոտ՝ ապահովելով ինտերնետի հասանելիության հավասար հնարավորություն բոլոր թիմերի համար։ Կարծում եմ՝ այսպիսի մրցաշարերի անցկացումը կնպաստի հայկական թիմերի ուժեղացմանը և միջազգային խաղային հարթակներում առաջխաղացմանը»,- եզրափակեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։
Հասարակայնության հետ կապերի ծառայություն`[email protected]

  • Կիսվել: