երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի ֆուտբոլիստի տրանսֆերի համար

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի ֆուտբոլիստի տրանսֆերի համար

ՊՍԺ-ն պատրաստ է «Բարսելոնային» 200 միլիոն եվրո առաջարկել վինգեր Լամին Յամալի տրանսֆերի համար, հայտնում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի համաձայն, ֆրանսիական գրանդը Յամալին տեսնում է հարձակվող Կիլիան Մբապեի երկարաժամկետ փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամառ կհեռանա ՊՍԺ-ից և կմիանա Մադրիդի «Ռեալին»:

Հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է Յամալի շահերը, այս շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ քննարկելու այս տրանսֆերի հնարավորությունը։

Ընդգծվում է, որ «Բարսելոնան» դեմ է Յամալի տրանսֆերի վաճառքին, քանի որ նրան համարում է թիմի ապագա աստղ։

  • Կիսվել: