հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ՊՍԺ-ն պարտվեց տանը, Մբապեն՝ գոլի հեղինակ

ՊՍԺ-ն պարտվեց տանը, Մբապեն՝ գոլի հեղինակ

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Թուլուզի» հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

Արդեն 8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց փարիզյան թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը վերջին հանդիպումն անցկացրեցլ ՊՍԺ-ի տնային ստադիոնում։ Նա հունիսին կլքի իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը։

«Թուլուզը» կարողացավ երեք գոլ խփել եւ հասնել կամային հաղթանակի։

ՊՍԺ-ն վաստակել է 70 միավոր, «Թուլուզը» 43 միավորով 10-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր

ՊՍԺ - «Թուլուզ»՝ 1:3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 8 - Տեյս Դալինգա, 13, Յան Գբոու, 68, Ֆրանկ Մագրի, 90+5

  • Կիսվել: