շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պորտուգալիան գոլառատ խաղում հաղթեց Շվեյցարիային

Պորտուգալիան գոլառատ խաղում հաղթեց Շվեյցարիային

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի վերջին խաղում Պորտուգալիայի հավաքականը մրցում է Շվեյցարիայի թիմի հետ:

Առաջին խաղակեսից հետո պորտուգալացիները հաղթում են 2:0 հաշվով:

17-րդ րոպեին սուր անկյունից կատարած դիպուկ հարվածով Գոնսալո Ռամուշն առաջ մղեց պորտուգալացիներին: 33-րդ րոպեին Պեպեն գլխի հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով: 51-րդ րոպեին Գոնսալո Ռամուշը հաշիվը դարձրեց 3:0: 4 րոպե անց Գերեյրոն հաշիվը դարձրեց 4:0, իսկ 3 րոպե անց Ականջին կրճատեց այն:

67-րդ րոպեին 21-ամյա Գոնսալո Ռամուշը խփեց այս խաղում իր 3-րդ գոլը, իսկ 92-րդ րոպեին Ռաֆայել Լեաուն հաշիվը դարձրեց 6:1:

Այսպիսով, Պորտուգալիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Մարոկկոյի հավաքականի հետ:

  • Կիսվել: