հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փոքր երկրների ԵԱ. Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են

Փոքր երկրների ԵԱ. Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են

2020թ. փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Անդորրայի և Ադրբեջանի հավաքականների հետ: A խմբում ընդգրկվել են Մալթայի, Ջիբրալթարի և Սան Մարինոյի հավաքականները:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 4-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում։

Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա B ենթախմբում, որտեղ կխաղա Կիպրոսի, Վրաստանի և Մալթայի թիմերի հետ: Մրցաշարը կանցկացվի հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն Անդորրայում:

  • Կիսվել: