ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պիկեն կարող է դառնալ «Բարսելոնայի» նախագահ. Խավիեր Տեբաս

Պիկեն կարող է դառնալ «Բարսելոնայի» նախագահ. Խավիեր Տեբաս

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հայտարարությունը կարիերան ավարտելու մասին։

«Իսպանական ֆուտբոլի լեգենդար խաղացող է Պիկեն։ Նա միշտ ասում էր, որ իր կարիերայում վերջին ակումբը կլինի «Բարսելոնան»։ Նա մի քանի տարի է՝ արդեն զբաղվում է բիզնեսով և այդ ոլորտում փորձ ունի։ Նա կարող է դառնալ «Բարսելոնայի» նախագահ, եթե ցանկանա և արժանանա ակումբի անդամների աջակցությանը»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նոյեմբերի 5-ին անցկացվելիք Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Բարսելոնա» -«Ալմերիա» հանդիպումը վերջինը կլինի Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կարիերայում։

Պիկեն «Բարսելոնայի» սան է, 2004-ին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», 2006-ին մեկ տարով վարձակալությամբ միացել է «Ռեալ Սարագոսային», 2008-ից դարձյալ խաղում է կատալոնական ակումբում: Նա Իսպանիայի 8-ակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ Իսպանիայի հավաքականում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

 

  • Կիսվել: