չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետրոս Ավետիսյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում «Մակտարալի» կազմում

Պետրոս Ավետիսյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում «Մակտարալի» կազմում

27-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը գոլի հեղինակ է դարձել իր նոր թիմի՝ ղազախական «Մակտարալի» կազմում։

Ֆուտբոլիստը Ղազախստանի առաջնության 5-րդ տուրի՝ «Կասպիյի» դեմ խաղում է աչքի ընկել: «Մակտարալը» հաղթել է 3-1։ Պետրոս Ավետիսյանն իր թիմի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Ի դեպ, սա «Մակտարալի» առաջին հաղթանակն էր Ղազախստանի նոր մեկնարկած առաջնությունում։

Ի դեպ, Ավետիսյանը երկրորդ խաղում է անընդմեջ գոլի հեղինակ դառնում «Մակտարալի» կազմում։ Նախորդ տուրում էլ նա գրավել էր «Ակսուի» դարպասը։

Անցկացրած 5 խաղերից հետո «Մակտարալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։

  • Կիսվել: