հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պետրակովը ծանր դրության մեջ է հայտնվել Հայաստանի հավաքականում. Եղիշե Մելիքյան

Պետրակովը ծանր դրության մեջ է հայտնվել Հայաստանի հավաքականում. Եղիշե Մելիքյան

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանելով Ալեքսանդր Պետրակովի նշանակումը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, նշել է, որ նա կարող է խնդիրներ ունենալ թիմի հետ։

«Ինչ վերաբերում է Պետրակովին Հայաստանի հավաքականում նշանակելուն, ապա այստեղ նա հայտնվել է ծանր իրավիճակում, և ժամանակը ցույց կտա, թե նա կարողանալու է հաղթահարել դա։ Նրան հաջողություն եմ մաղթում Հայաստանի հավաքականի հետ աշխատանքում։ Թիմը լուրջ խնդիրներ ունի պարտություններից հետո, ուստի թիմի հոգեբանական վիճակն այնքան էլ լավ չէ: Գումարած, Եվրոպայի առաջնության ընտրական շատ կարևոր խաղ կա Թուրքիայի դեմ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուշացրել է այս նշանակումը՝ թույլ չտալով Պետրակովին պաշտոնական խաղերին պատրաստվելու լիարժեք ժամանակ և պաշար ունենալ։

Ճանաչելով Հայաստանի հավաքականի խաղացողներին՝ կարող եմ ասել, որ նրանք շատ դաստիարակված մարդիկ են և մեծ պրոֆեսիոնալներ, գիտեն հարգանքով վերաբերվել գլխավոր մարզչին։ Հայաստանի հավաքականում լկտի ոչ պրոֆեսիոնալներ չկան, այնտեղ բոլորը մտածում են արդյունքի ու թիմային աշխատանքի մասին։ Եթե ​​Պետրակովը ճկուն լինի ու իր հարգանքը դրսևորի խաղացողների նկատմամբ, կարծում եմ, որ նա խնդիրներ չի ունենա այս ուղղությամբ։ Պետրակովը փորձառու մարզիչ է, և ես կարծում եմ, որ նա պետք է գլուխ հանի»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում կխաղա Թուրքիայի, Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հետ։ Առաջին խաղը նախատեսված է մարտի 25-ին, Երևանում, Թուրքիայի հետ։

  • Կիսվել: