ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պելեն շնորհավորել է Արգենտինային, Մեսիին, Մբապեին եւ Մարոկկոյին

Պելեն շնորհավորել է Արգենտինային, Մեսիին, Մբապեին եւ Մարոկկոյին

Աշխարհի եռակի չեմպիոն, լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն շնորհավորել է Արգենտինայի հավաքականին աշխարհի չեմպիոնի կոչումը երրորդ անգամ նվաճելու կապակցությամբ։

«Մեսին նվաճեց իր առաջին տիտղոսն աշխարհի առաջնությունում։ Նա արժանի էր դրան։

Իմ թանկագին ընկեր Մբապեն չորս գոլ խփեց։ Իսկական նվեր էր այդ ամենը տեսնելը։

Չեմ կարող չշնորհավորել Մարոկկոյին անհավանական արշավի առթիվ։ Հաճելի է տեսնել, թե ինչպես է փայլում Աֆրիկան։

Շնորհավորում եմ Արգենտինային։ Իհարկե, Դիեգոն հիմա ժպտում է»,- գրել է Պելեն սոցիալական ցանցերում։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան հաղթել է Ֆրանսիայի հավաքականին, որը չորս տարի անց չկարողացավ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։

  • Կիսվել: