ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պելեի վիճակը բարելավվել է

Պելեի վիճակը բարելավվել է

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի վիճակը բարելավվել է։ Այս մասին հաղորդում է Globo-ն։

«Պելեի առողջական վիճակում առաջընթաց կա, նրա ընդհանուր վիճակը բարելավվում է, դա վերաբերում է հատկապես շնչառական օրգաններին։ Նրա դուրս գրվելու վերաբերյալ դեռ հստակություն չկա»,- ասված է աղբյուրի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պելեի մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանրացված այտուց, որը նաև հանգեցրել է սրտի անբավարարության, ինչպես նաև գիտակցության մթագնման։

  • Կիսվել: