հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պելեի առողջական վիճակը կրկին վատացել է

Պելեի առողջական վիճակը կրկին վատացել է

Քաղցկեղով հիվանդ 82-ամյա Պելեն՝ ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի գերաստղը, այս տարվա նոյեմբերի 29-ից Սան Պաոլո քաղաքի «Ալբերտ Էյնշտեյնի» հիվանդանոցում է. բժիշկները նրա մոտ դեռ անցյալ տարվա սեպտեմբերին հաստ աղիքի քաղցկեղ էին հայտնաբերել և վիրահատել:

Այս օրերին նրա առողջական վիճակը վատացել է: Պելեի մոտ ախտորոշվել է նաև սրտի և երիկամների անբավարարություն և շնչառական վարակ, ինչը, հավանաբար, քաղցկեղի առաջացրած ընդհանուր թուլության հետևանք է:

Ինչպես հայտնել է Պելեի դուստրը` Կելի Նասիմենտուն, հայրը Սուրբ Ծնունդի տոնական օրերին կմնա հիվանդանոցում:

  • Կիսվել: