ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատմության մեջ առաջին անգամ Մունդիալի անդրանիկ գոլը խփվել է 11 մետրանոցից

Պատմության մեջ առաջին անգամ Մունդիալի անդրանիկ գոլը խփվել է 11 մետրանոցից

Էկվադորի ավագ Էններ Վալենսիան խփել է առաջին գոլը 2022 թվականի աշխարհի առաջնությունում՝ իրացնելով 11 մետրանոցը Կատարի դեմ խաղում:

Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնություններում անդրանիկ գոլը խփվեց 11 մետրանոցից։

Կատարը դարձավ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին երկիրը, ով սեփական հարկի տակ ցավալի պարտություն կրեց մեկնարկային խաղում։ 

Հիշեցնենք, որ Կատարը առաջին արաբական և մուսուլմանական երկիրն է, ով ընդուեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին։ 

  • Կիսվել: