շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները Մ20 տարեկանների ԱԱ-ում

Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները Մ20 տարեկանների ԱԱ-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:

Պատանիների առաջնությունում գրոսմայստերներ Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանն ունեն 5.5 միավոր և առաջատարից հետ են մնում կես միավորով։ Հունիսի 11-ին Մամիկոնը և Էմինը կխաղան միմյանց դեմ: Միջազգային վարպետ Արսեն Դավթյանն ունի 4 միավոր:

Աղջիկների առաջնությունում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն ունի 5.5 միավոր և առաջատարից հետ է մնում կես միավորով։ Միլենա Գասպարյանն ունի 4 միավոր:

  • Կիսվել: