հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել ԵԱ-ում

Պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել ԵԱ-ում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ, գրում է ՀԱՕԿ-ը։

55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում և արժանացել արծաթե մեդալի, իսկ 42 կգ քաշային Արման Ալավերդյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցել է 9 մարզիկով ու 2 մարզիչով: Մեդալների համար պայքարել են 19 երկրների 173 մարզիկներ:

  • Կիսվել: