չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Պատանի բռնցքամարտիկները 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Պատանի բռնցքամարտիկները 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված Եվրոպայի առաջնությունում 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել՝ 38 երկրների պայքարում թիմային հաշվարկով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Տղաների ստուգատեսում մեր 13 մարզիկներից 8-ը դարձել են մեդալակիրներ: Աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացրել են 4 մարզիկներ, որոնցից 2-ը գրավել են մրցանակային տեղեր:

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են 48 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, 48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանն ու 75 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ) և Արտյոմ Ստեփանյանը (66 կգ):

Մեր թիմի կազմում միակ բրոնզե մեդալը նվաճել է +80 կգ քաշային Հրաչ Խաչատրյանը:

  • Կիսվել: