Պատանեկան ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությունում տեղի են ունեցել նախավերջին տուրի պարտիաները:
10 խաղափուլից հետո մինչեւ 14 տարեկան պատանիների խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունի 8 միավոր եւ բաժանում է 1-3-րդ տեղերը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 7 միավոր եւ կիսում է 8-րդ տեղը:
Մինչեւ 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը եւ միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունեն 6.5 միավոր եւ կիսում են 12-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 6 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը՝ 5.5 միավոր:
Մինչեւ 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 6 միավոր: Նույն տարիքային խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5.5 միավոր:
Մինչեւ 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 6 միավոր:
Մինչեւ 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 6 միավոր:
Մինչեւ 14 տարեկան աղջիկների խմբում Անգելինա Միրաքյանը ունի 6 միավոր: Նույն տարիքային խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 5.5 միավոր:
Վերջին խաղափուլը տեղի կունենա հունիսի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին:


