շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանը պարգևատրվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի 85-ամյակին նվիրված մեդալով և Աշխարհի առաջնության հուշամեդալով (լուսանկարներ)

Փաշինյանը պարգևատրվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի 85-ամյակին նվիրված մեդալով և Աշխարհի առաջնության հուշամեդալով (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին, ով Հայաստանում է գտնվում Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության առիթով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը նշել է, որ սամբո մարզաձևը Հայաստանում ունի մեծ մասսայականություն և Կառավարությունը շահագրգիռ է մարզաձևի հետևողական զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Աշխարհի առաջնությունը կանցնի լավագույնս և նոր ազդակ կհաղորդի մարզաձևի հետագա զարգացմանը:

Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար և նշել, որ տպավորված է Աշխարհի առաջնության բացման արարողությամբ, իսկ մրցումներն ընթանում են բարձր մակարդակով: Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստան են ժամանել մարզիկներ ավելի քան 70 երկրից: Միաժամանակ, պարոն Շեստակովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ աֆրիկյան և ասիական մի խումբ երկրների մարզիկների հյուրընկալության ծախսերը հոգալու համար:

Վասիլի Շեստակովը վարչապետ Փաշինյանին պարգևատրել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի 85-ամյակին նվիրված մեդալով: Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն իր հերթին վարչապետին պարգևատրել է Աշխարհի առաջնության հուշամեդալով:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: