ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարտություններն ինձ չափից շատ են ցավեցնում. Նեյմար

Պարտություններն ինձ չափից շատ են ցավեցնում. Նեյմար

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կիսվել է իր հույզերով 2022 թվականի աշխարհի առաջնությունից թիմի հեռանալուց հետո։

«Պարտության մասին մտքերը դեռ ցավեցնում են ինձ: Մենք այնքան մոտ էինք, այնքան մոտ… Ցավոք, կամ բարեբախտաբար, ես դեռ չեմ սովորել, թե ինչպես պարտվել։ Պարտություններն ինձ ավելի ուժեղ են դարձնում, բայց չափից դուրս շատ են ինձ ցավեցնում, և ես դեռ սովոր չեմ դրան։

Ամեն դեպքում պետք է առաջ շարժվել… կյանքը ստիպում է առաջ գնալ։ Եթե նույնիսկ ցավում է, և վերքը երկար ժամանակ չի լավանում, մենք պետք է առաջ շարժվենք։

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բրազիլացի ժողովրդին աջակցության և ջերմության համար։ Շնորհակալություն, Կատար, ամեն ինչի համար… Գավաթը գեղեցիկ էր և պետք է վերադառնար Բրազիլիա, բայց ճակատագիրը մեզ համար այլ բան է պատրաստել»,- գրել է Նեյմարը սոցցանցերում։

ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը պարտվեց Խորվաթիայի ընտրանուն (1:1, 2:4՝ 11-մետրանոցներով):

  • Կիսվել: