Փարիզում կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը կունենա 15 մասնակից
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական Խաղերը:
ՕԽ բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին, Փարիզում։ Արարողությունը կմեկնարկի 21։30-ին։
Փարիզում կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին, ընդհանուր առմամբ, Հայաստանը կունենա 15 մասնակից․
Արթուր Դավթյան — մարմնամարզություն, հենացատկ
Վահագն Դավթյան — մարմնամարզություն, օղակներ
Էլմիրա Կարապետյան, հրաձիգ
Արթուր Ալեքսանյան — հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Մալխաս Ամոյան — հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Սլավիկ Գալստյան — հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Արսեն Հարությունյան — ազատ ոճի ըմբշամարտ
Վազգեն Թևանյան — ազատ ոճի ըմբշամարտ
Դավիթ Չալոյան — բռնցքամարտ
Վարազդատ Լալայան — ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյան — ծանրամարտ
Գարիկ Կարապետյան — ծանրամարտ
Երվանդ Մկրտչյան — վազք 800 մ
Վարսենիկ Մանուչարյան — լող
Արթուր Բարսեղյան — լող
Ընդհանուր առմամբ, Օլիմպիական խաղերում հանդես կգա 10,5 հազար մարզիկ ավելի քան 200 օլիմպիական հավաքականներից։
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի հավաքականի դրոշակակիրը Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերում:
Պաշտոնական հեռարձակողը Հայաստանում Առաջին ալիքն է, գրում է armsport.am-ը: