կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փարիզի մրցաշար․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

Փարիզի մրցաշար․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

Թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզում ընթացող Մասթերսի երրորդ շրջան։

Աշխարհի 15-րդ ռակետ Խաչանովը 1/16 եզրափակչի փուլում հանդիպեց սերբ Լասլո Դյերեի հետ, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 34-րդ տեղը։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 51 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 6:4, 7:5:

Երրորդ տուրում Կարենը կխաղա Ռոման Սաֆիուլին (Ռուսաստան) – Կարլոս Ալկարաս (Իսպանիա) խաղի հաղթողի հետ։

ATP. Փարիզ․ 2-րդ փուլ

Կարեն Խաչանով (Ռուսաստան) – Լասլո Դյերե (Սերբիա) – 6:4, 7:5.

  • Կիսվել: