Փարիզ-2024․ Վահագն Դավթյանը նույնպես եզրափակիչում է
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի որակավորման փուլում Հայաստանը ներկայացված է երկու մարզիկներով՝ Արթուր Դավթյան և Վահագն Դավթյան։
Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացվող սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում մեր մարզիկներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը: Օղակների վարժության որակավորման փուլում Վահագնը վաստակեց 14.733 միավոր:
Վերջնական արդյունքներով օղակներ վարժության եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև Վահագն Դավթյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հենացատկում եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Արթուր Դավթյանը։ Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին։