չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանի մրցակիցը բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանի մրցակիցը բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ):

Աշխարհի բրոնզե մեդալակրի մրցակիցը կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսը:

Սլավիկ Գալստյանի մասնակցությամբ բրոնզե մեդալի համար գոտեմարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ից:

  • Կիսվել: