Փարիզ-2024. Օժե-Ալյասիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Ալկարասի հետ
Աշխարհի 19-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Կանադացի թենիսիստը 6:4, 6:7 (8:10), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 49 րոպե։
Կիսաեզրափակիչում Օժե-Ալյասիմի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, որը 6:3, 7:6 (9:7) հաշվով հաղթել էր աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին։