Փարիզ-2024. 61-ամյա չինուհին պատմական հաղթանակ է տարել
Լյուքսեմբուրգը ներկայացնող չինացի Նի Սիալեան 2024 թվականի Օլիմպիական խաղերի սեղանի թենիսի մրցաշարի 2-րդ տուրում հաղթել է 31-ամյա թուրք մարզուհի Սիբել Ալթինկայային՝ յուրահատուկ ռեկորդ սահմանելով Օլիմպիական խաղերի պատմության մեջ։
Հուլիսի 27-ին կայացած հանդիպումը տևել է 49 րոպե և ավարտվել 4-2 հաշվով՝ հօգուտ Նիի:
Չինացին դարձել է ամենատարեց սեղանի թենիսիստը, ով հաղթել է Օլիմպիական խաղերում:
Նին ամառային վեց օլիմպիական խաղերի մասնակից է։ Մարզիկը երկու ոսկե մեդալ է նվաճել 1983 թվականի աշխարհի առաջնությունում՝ թիմային և խառը խաղերում, ինչպես նաև երեք ոսկե մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում: