երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարածանրամարտիկ Խորեն Ծատուրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Պարածանրամարտիկ Խորեն Ծատուրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Պարածանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդ 49 կգ–ային Խորեն Ծատուրյանը Պարածանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչումը։ Այս մասին հայտնում է Հայաստանի պարալիմպիկ ազգային կոմիտեն։

Հայաստանի հավաքականի մյուս մարզիկ Արթուր Բաբայանը աշխարհի առաջնությունում գրավել է 4-րդ հորիզոնականը։

Նշենք, որ Պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը այս տարի անցկացվում է Դուբայում։

  • Կիսվել: