կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պարագվայի հավաքականի խաղացողը թքել է Մեսսիի հետևից․ նրան սպառնում են

Պարագվայի հավաքականի խաղացողը թքել է Մեսսիի հետևից․ նրան սպառնում են

Պարագվայի հավաքականի ֆուտբոլիստ Անտոնիո Սանաբրիան, որն ըստ ԶԼՄ-ների, թքել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ետևից, ասել է, որ արգենտինացու երկրպագուները սպառնում են իրեն և իր ընտանիքին։

«Կարծում եմ՝ պետք է կանգնել և հերքել կատարվածը։ Ես տեսնում եմ, թե ինչպես է իմ ընտանիքը տանջվում այս իրավիճակի պատճառով, և անձամբ ինձ բազմիցս սպառնացել են այս չեղած իրադարձության պատճառով։ Ես երբեք նման բան չէի անի պրոֆեսիոնալ գործընկերոջ կամ որևէ այլ անձի հանդեպ։ Ինչպիսի՞ օրինակ կծառայեի իմ աղջիկներին՝ նման բան անելով: Խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել բոլոր տեսանյութերը»,- գրել է Սանաբրիան իր սոցցանցում։

Միջադեպը տեղի է ունեցել ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի վերջին հանդիպման ժամանակ, որում հանդիպել են Պարագվայի և Արգենտինայի հավաքականները։ Այս խաղում Լիոնել Սկալոնիի թիմը հաղթել է 1։0 հաշվով։

  • Կիսվել: