կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը մասնակցելու է միջազգային ֆեդերացիայի կազմակերպած հատուկ հավաքին

Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը մասնակցելու է միջազգային ֆեդերացիայի կազմակերպած հատուկ հավաքին

Փարիզի Պարալիմպիկ խաղերի մասնակից, Հայաստանի հաշմանդամային սպորտի նախագահ Սարգիս Ստեփանյանը Խաղերի նախապատրաստական փուլում հավաքի է մասնակցում Կանարյան կղզիներում:

Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը երկշաբաթյա հատուկ հրավերով մեկնել  է Իսպանիայի Կանարյան կղզիներ` մասնակցելու Պարաաթլետիկայի միջազգային մարզական հավաքների, որին մասնակցում են նաև անվանի Օլիմպիկ և Պարալիմպիկ մարզիկներ:

Փարիզի Պարալիմպիկ խաղերը կկայանան 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: Սարգիս Ստեփանյանը կմասնակցի գնդի հրման մրցաձևին:

  • Կիսվել: