երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Պահը հասունացել է․ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խորհուրդ է տվել Սպերցյանին

Պահը հասունացել է․ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խորհուրդ է տվել Սպերցյանին

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Բուլիկինը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարիերայի հեռանկարներին։ Փորձառու մասնագետի կարծիքով՝ ակումբի սանն արդեն դուրս է եկել ներքին առաջնության շրջանակներից և պատրաստ է որակական նոր քայլ կատարել։

«Եթե լինի շահավետ առաջարկ, պետք է գործել։ Էդուարդը վաղուց հասունացել է եվրոպական թոփ-5 առաջնությունների համար։ Նա հիանալի է հանդես գալիս ՌՊԼ-ում (Ռուսաստանի Պրեմիեր լիգա), սակայն անհրաժեշտ է մեծ նպատակներ դնել և ուժերը փորձել արտասահմանում», — Բուլիկինի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։

  • Կիսվել: