երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ովքե՞ր են Եվրո-2024-ի կիսաեզրափակիչների մրցավարները

Ովքե՞ր են Եվրո-2024-ի կիսաեզրափակիչների մրցավարները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումների գլխավոր մրցավարներին։

Իսպանիա -Ֆրանսիա հանդիպումը սպասարկելու է սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը։ 44-ամյա մրցավարը Եվրո-2024-ում սպասարկել է երկու հանդիպում և ցույց տվել 9 դեղին քարտ։

Մյուս կիսաեզրափակչում մրցելու են Նիդերլանդների ու Անգլիայի հավաքականները, որոնց խաղը կսպասարկի գերմանացի Ֆելիքս Ցվայերը։ Նա Եվրոպայի ընթացիկ առաջնությունում սպասարկել է երեք հանդիպում` ֆուտբոլիստներին 13 անգամ զգուշացնելով դեղին քարտով։

Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումը կայանալու է այսօր, Նիդերլանդներն ու Անգլիան կմրցեն հուլիսի 10-ին։

  • Կիսվել: