շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օլիմպիական վարկանիշային մրցաշար․ Մադոյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Օլիմպիական վարկանիշային մրցաշար․ Մադոյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Իտալիայում շարունակվում է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները։

Գուրգեն Մադոյանը (71 կգ) իր երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական վարկանիշային մրցաշարում, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մեր մարզիկը այս անգամ մրցեց փորձառու իսպանացի Սերխիո Մարտինեսի հետ ու 4։1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց։

Նշենք, որ 92 կգ քաշային աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը նույնպես հաղթեց իր մրցակցին Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Մեր մարզիկը մրցեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի հետ և վստահ հաղթանակ տոնեց։

 

  • Կիսվել: