Օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու Պետրոսյանի հնարավորությունները բավականին բարձր են գնահատում
2002 թվականի գեղասահքի օլիմպիական արծաթե մեդալակիր Իլյա Ավերբուխը բարձր է գնահատել գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանի՝ Իտալիայի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունները։
Ավերբուխը բարձր է գնահատել Պետրոսյանի կարճ ծրագրի բարձրորակ և մաքուր կատարումը՝ ընդգծելով, որ նա հաջողությամբ կատարել է բոլոր նախատեսված տարրերը՝ ի տարբերություն Պետր Գումեննիկի։
«Ադելիան լավ դիրքում է պատվո հարթակ բարձրանալու համար. ամեն ինչ նրա ձեռքերում է։ Ոսկե մեդալ նվաճելու նրա հնարավորությունները բավականին բարձր են։ Իհարկե, մրցակցությունը ուժեղ է, բայց մենք տեսանք, որ բոլոր աղջիկները նյարդային էին և սխալներ էին թույլ տալիս կարճ ծրագրում, և առաջատարներից քչերը ստացան առավելագույն միավոր», - Match TV-ին ասել է Ավերբուխը։
Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանը 2026 թվականի Իտալիայում կայացած Օլիմպիական խաղերում կարճ ծրագրում ստացել է 72.89 միավոր։
Ազատ ծրագիրը նախատեսված է հինգշաբթի՝ փետրվարի 19-ին։


